«Սևան Ստարտափ Սամմիթ 2023»–ի շրջանակներում «Աերոտիեզերական ինժեներություն» դասընթացի շրջանավարտները ներկայացնում են իրենց իսկ ստեղծած «Space Minds» ստարտափը:

27 հուլիսի 2023

«Սևան Ստարտափ Սամմիթ 2023»–ի շրջանակներում, «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի «Աերոտիեզերական ինժեներություն» դասընթացի շրջանավարտները, այս պարագայում՝ մեր ստարտափերները ներկայացնում են իրենց իսկ ստեղծած «Space Minds» ստարտափը, որն իրենից ներկայացնում է CubeSat Educational Kit համակարգը։ Կրթական ծրագրի հիմնական նպատակն է՝ աերոտիեզերական ճարտարագիտությունն ու սարքաշինությունը մտցնել դպրոցներ և սեր սերմանել դեպի տիեզերք։  Կրթական ծրագիրը կազմված է դասընթացներից, իրենց կողմից մշակված անիմացիաներից, վիկտորինաներից, որը հաղթահարելով դպրոցական տարիքի երեխաները հնարավորություն են ստանում ունենալ գիտելիքներ տիեզերքից մինչև արբանյակ։ Կրթական ծրագրի սպասելիքները մեծ են, որի միջոցով կարելի է մեծացնել սերը դեպի կրթություն և տիեզերք։