«Space Minds» ստարտափները «Սևան Ստարտափ Սամմիթ 2023»–ում

4 օգոստոսի 2023

2023թ․ հուլիսի 23–29–ը անցկացվեց «Սևան Ստարտաթ Սամմիթ 2023»–ը, որին մասնակցում էին ստարտափներ աշխարհի մոտ 20 երկրներից ժամանած 110 թիմեր։ Կրթական ծրագիրը բաղկացած էր երկու մասից, առաջին մասը՝  նախատեսված էր ակտիվ զարգացման փուլ մտած ստարտափների համար, իսկ երկրորդ մասը՝ գաղափարի սաղմնային փուլում գտնվող ստարտափների համար։    Այս կարևոր միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ունեցան նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի «Աերոտիեզերական ինժեներություն» դասընթացի շրջանավարտները, ովքեր ներկայացնում էին իրենց իսկ մշակած  «Space Minds» Հայկական աերոտիեզերական կրթական ծրագիրը՝ CubeSat Educational Kit համակարգը, որը նախատեսված է դպրոցներում ինտենսիվ աերոտիեզերական դասընթացներ կազմակերպելու համար։ Համակարգը բաղկացած է կրթական CubeSat֊ից (փոքր արբանյակ), կառավարման կենտրոնից և կրթական ծրագրից։

«Սևան Ստարտաթ Սամմիթ 2023»–ի մասնակիցների համար մշակված էին մենթորինգ սեսիաներ, զրույցներ խարույկի շուրջ, ինչպես նաև պանելային քննարկումներ։ Ակտիվ հանգիստը, ժամանցը փորձել էին համադրել կրթական ծրագրի հետ։